Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Կոմիտասի նամակը Ղեվոնդ Տայանին

1909, 12 հուլիսի, Ս. Էջմիածին

Սրտի անհուն բերկրութեամբ կարդացի Ձեր հոգեզեղուն նամակը:
[…]

Սրտագին շնորհակալութիւնս, եղբայր պատուական, Ձեր անկեղծ եւ սիրալիր զգացմանց համար. Ձեր խրախոյսներն ինձ եռանդ են ներշնչում եւ ոգեւորութիւն առթում. մի բան, որ այնքան քիչ են հասկանում եւ գնահատում մեզանում: Անհատը որքան էլ ջանասէր լինի, այնու ամենայնիւ խրախոյսը մի հզօր խթան է, որ կարող է շրջել սարեր հիմն ի վեր:
[…]

Ղևոնդ Տայան (հուլիս 30, 1884, Պարտիզակ, Թուրքիա - 12 սեպտեմբեր 1968, Ղազար, Վենետիկ), հայ երաժշտագետ, Մխիթարյան միաբանության անդամ։