Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան» (Առակներ 11:30)

Սիրտս փլած է…Կոմիտաս

…Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կը հուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու:

Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած:

Մթնոլորտը թույն կը տեղա, բուժիչ ուժ չկա:

Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն:

Փառասիրություն, փութկոտություն, մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն:

Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց:

Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն ընչաքաղցությամբ:

Սիրտս փլած է…

Կոմիտաս 1910

Աղբուր՝ Magaghat.am