Այսպէս է ասում Տէրը. «Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն:Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք»(Իմաստ. Սողոմոնի 6:11-12)

Գառնահովտի Ս․ Գևորգ եկեղեցին

Արագածի հարավ-արևմտյան բարձունքների վրա, Թալինի շրջանի փոքր գյուղերից մեկում՝ Գառնահովտում, կանգուն է մի մեծ ու հոյակերտ տաճար, որ թվագրվում է 6-7-րդ դարերով: Հայտնի չէ, թե երբ և ով է կառուցել այս տաճարը: Մատյաններում այս մասին ոչինչ չի պահպանվել: Ս. Գևորգ Զորավարի անունը կրող եկեղեցին ամենայն հավանականությամբ կառուցվել է Ավանի տաճարի կառուցումից հետո:

Տեսանյութը ներկայացնում է ԱՐ հեռուստաընկերության «Ոչ միայն հացիվ» հաղորդաշարը։
Ռեժիսոր՝ Վիկտորյա Կարապետյան