Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Նշան Պեշիկթաշլյան. Կենսագրություն

Նշան Պեշիկթաշլյան (1898, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1972, Փարիզ, Ֆրանսիա), հայ գրող, երգիծագիր։

Կենսագրություն

Նշան Պեշիկթաշլյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է նախնական և միջնակարգ կրթությունը (Բերայի նախակրթարաններոմ)։ Ստեղծագործել սկսել է պատանի տարիքում` պոլսահայ մամուլի էջերում հրապարակելով իր բանաստեղծություններն ու պատմվածքները։ Կարճ ժամանակ զբաղվել է հայերենի ուսուցչությամբ, որից հետո ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։

1922 թվականին՝ Զմյուռնիայի մեծ աղետից հետո տեղափոխվել է Հունաստան, որտեղ կարճ ժամանակ զբաղվել է Կորֆուի որբանոցներում հավաքված հայ մանուկների հայեցի դաստիարակությամբ։ Այնուհետև (1922 թվականին) վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ կես դար իր աշխույժ մասնակցությունն է բերել արևմտահայ գրականության և ընդհանրապես հոգեմտավոր ժառանգության պահպանման ու զարգացման նվիրական պայքարին։

Գրական վաստակ

Գրել սկսել է տասներկու տարեկանից։ Բանաստեղծական հենց առաջին գործերում ի հայտ է եկել նրա երգիծելու տրամադրությունը։

Աշխատակցել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականների՝ «Յառաջին», Բոստոնի «Հայրենիքին», Աթենքի «Ազատ օր»-ին, Բեյ­րութի «Ազդակին» և «Սփյուռքին»՝ տպագրելով առավելապես երգիծական գործեր։

1927 թվականից սկսել է հրատարակվել։ Հաջորդ երեք տասնամյակներում տպագրվել են Պեշիկթաշլյանի բազմաթիվ հատորներ՝ մեծ մասը երգիծական։ Նա ունի արձակ՝ քնարերգական երկեր, իսկ չափածո՝ առակներ։

Հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել թատրոնի հանդեպ՝ երիտասարդ տարիներին ունենալով նաև դերասանական գործունեություն։ 1919-1921 թվականներին խաղացել է Կ. Պոլսի հայ դրամատիկ թատերախմբում։ Մամուլում հրապարակել է արևմտահայ դերասանների ընդարձակ դիմանկարները, որոնք հետագայում հրատարակել է «Թատերական դեմքեր» ստվար հատորում (1969, Անթիլիաս)։

Ստեղծագործություններ

Պեշիկթաշլյանի 1927-1972 թվականների գրական վաստակը ներկայանում է հետևյալ ստեղծագործություններով.

«Ընկեր Շահազար» (1927)

«Սիդոննա» (1928)

«Ռապպի» (1932)

«Երգիծական» (1933)

«Հիւանդտես» (1936)

«Ծաղրանկարներ» (1938)

«Հայ Աղբրտիք» (1941)

«Երգիծավէպեր» (1942)

«Լուլուտի» (1942)

«Ծիրանի գօտի» (1945)

«Զէն ու զարդ» (1946)

«Մեր պարտէզէն» (1947)

«Յակոբ Օշական» (1947)

«Մեր դրախտէն» (1948)

«Գրիգոր Նարեկացի եւ Սմրատ Բ.» (1950)

«Նոր ծազրանկարներ» (1952)

«Յուզումը» (1953)

«Մոմիաներ» (նորագույն ծաղրանկարներ, 1954)

«Սադայէլին պոչին տակ ու շուքին» (1954)

«Թատերական դէմքեր» կոթողական գործը, ավելի քան 1100 մեծադիր էջերով (1969)

«Հրաշալուր պատմութիւն Հայոց» (1972, հրատարակվել է մահվանից երկու ամիս անց)

Պեշիկթաշլյանն ունի առօրյա մամուլի և պարբերականների մեջ հրապարակված բազմաթիվ երգիծավեպեր, կատակերգություններ, առակներ, պատմվածքներ և արձակ էջեր, ինչպէս նաև անտիպ էջեր։