Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Էդուարդ Խարազյան. Կենսագրություն

Էդուարդ Արթուրի Խարազյան (հունիսի 20, 1939, Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1977):

Կենսագրություն

Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ: 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն: 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։

Որպես նկարիչ, հանդես է եկել մի քանի ֆիլմերում՝ «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական գործունեություն

«Նազարստան» նկարաշարում (1970-1971) արտահայտել է մարդկային կեցության անհեթեթությունը, վերստեղծել ժամանակի գրոտեսկային «դիմանկարը»։ Գործերից են՝

«Թափառական դերասաններ»
«Կատակերգուներ»
«Ներկայացում»
«Դերասաններ»
«Արևելյան ռիթմեր»
«Վիճակներ»
«Պահեր»
«Հետքեր»
«Ստվերների թատրոն»
«Պատուհաններ»
«Նատյուրմորտ»

Ցուցահանդեսներ

1969 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Հայաստան, Ռուսաստան, մերձբալթյան երկրներ, Լիբանան, Ֆրանսիա ("Druan" պատկերասրահ, 1978, «Արշիլ Գորկի» պատկերասրահ, 1982, FIFC "De France" պատկերասրահ, 1987), Իտալիա, Անգլիա («Գյուլբենկյան» պատկերասրահ, 1979), ԱՄՆ (Նյու-Յորք "AGBU" պատկերասրահ, 1978)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1984), Բեյրութում (1999)։

Տեսանյութը Շողակաթ հեռուստաըներութան