Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Բարության փոխհատուցում

Կար-չկար անտառում մի փոքրիկ աղջիկ կար: Նա ապրում էր իր տատիկի և պապիկի հետ: Մի անգամ այս աղջնակը գնում է զբոսնելու անտառում և հավաքելու տարբեր մրգեր և ծաղիկներ:

Շուտով աղջիկը հոգնեցև, չկարողանալով դիմադրել քնելու ցանկությանը, քնեց խոտերի վրա՝ աչքերը հառած երկնքին: Եվ այսպես աղջիկը քնեց: Եվ երբ նա քնեց, երազ տեսավ: Այդ երազը երկար էր և իմաստավոր:

Աղջիկը տեսավ՝ իբրև քայլում էր անտառով, և մի ծերունի մոտեցավ նրանց և փող խնդրեց, բայց աղջիկը չուներ փող աղջիկը փող չուներ, փոխարենը ուներ մեծ սիրտ և իր ամբողջ հավաքած մրգերը նվիրեց ծերունուն ու շարունակեց ճանապարհը: Նա քայլեց, քայլեց և հանդիպեց մի արտասվող աղջկա:

- Ինչո՞ւ ես լաց լինում,- հարցրեց աղջիկը:

- Ես շատ մեծ և գեղեցիկ ծաղկեփունջ հավաքեցի մայրիկիս համար, իսկ մի կին եկավ և վերցրեց այն,- պատասխանեց լաց լինող աղջիկը:

- Ոչինչ, իմը վերցրու քեզ, - հանգստացրեց նրան և, ծաղիկները տալով նրան, շարունակեց ճանապարհը:

Քայլեց, քայլեց, հասավ իր տնակին և տատիկը ուրախ-ուրախ դիմավորեց աղջկան և երբ տեսավ աղջկա ձեռքը ոչինչ չկա, հարցրեց.

- Թոռնիկս, իսկ ո՞ւր են միրգն ու ծաղիկները:

Եվ աղջիկը պատմեց եղելությունը: Տատիկ լսեց այդ ամենը և բարկացավ.

- Օ՜, իմ թոռնիկը որոշեց բարություն անել այն դեպքում, երբ մենք դրա կարիքը ունենք:

Եվ այս ասելով՝ մեր հեքիաթի հերոսին՝ Անիին, տատիկը տվեց զամբյուղը և ուղարկեց անտառ՝ հաշվի չառնելով, որ արդեն մութ էր:

Անին քայլում էր անտառով և անտառի տնակում հանկարծ տեսավ այն աղջկան և այն ծերունուն, ում նա տեսել էր կեսօրին: Նա տեսավ,որ պապը փայտ էր կոտրատում, իսկ այն աղջիկը վառարանի մոտ նստած տաքանում էր: Այդ պահին հայտնվեց այդ աղջկա մայրը և հարցրեց Անիին:

- Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում

- Ես այս անտառում եմ ապրում և ոչինչ չեմ ուզում Ձեզանից, ես հիմա կհեռանամ, – պատասխանեց Անին:

Նա լուռ հավաքեց իր միրգն ու ծաղիկները և գնաց տուն ու տեսավ…

Մեկ էլ այս պահին Անիի պապը նրան արթնացեց և ասաց.

- Աղջիկս, շուտ արի տուն, մութը շուտով կընկնի:

- Լավ պապիկ, ես մի քիչ հետո կգամ,- պատասխանեց Անին:

Մինչև հասկացավ, որ այդ ամնեը երազ էր, երկար ժամանակ անցավ: Տուն վերադառնալու ճանապարհին Անին հանդիպեց այն նույն ծերունուն, որին տեսել էր երազում: Ամեն ինչ կրկնվեց ճիշտ այնպես, ինչպես երազում էր եղել: Պապիկից հետո նա հանդիպեց լաց լինող աղջկան, իսկ այնուհետև տատիկը բարկացավ Անիի վրա և կրկին ուղարկեց անտառ:

Տուն վերադառնալով՝ Անին այն դատարկ գտավ, իսկ դուռը՝ փակ: Նա հիշեց ծերունու և աղջկա տան մասին և շտապեց այնտեղ: Անին խնդրեց նրանց մինչև առավոտ թույլ տալ իրեն մնալ իրենց տանը: Պապիկը, աղջիկն ու նրա մայրը, հաշվի առնելով Անիի բարությունը, համաձայնվեցին:

Առավոտյան լաց լինող այն աղջիկը, նույն ինքը՝ Լիլիթը, Անիի աչքերը փակեց և ասաց.

- Սպասիր, մինչև տեղ հասնենք ու կբացեմ աչքերդ, լա՞վ:

- Իսկ ո՞ւր ենք գնում,- զարմացած հարցրեց Անին

- Արի, կտեսնես, - պատասխանեց Լիլիթը:

Եվ երբ հասան տեղ Լիլիթը բացեց Անիի աչքերը և ի՜նչ. մի մեծ դղյակ էր նրանց առջև:

Անին ապշած էր այդ գեղեցկությունից և հարցրեց.

- Սա ո՞ւմ դղյակն է:

- Արդեն քոնը, տատիկինդ և պապիկինդ: Դու իմ պապիկին տվեցիր քո հավաքած բոլոր մրգերը, և ինձ քո ծաղկեփունջը: Դու բարի գտնվեցիր և տվեցիր մեզ այն ամենը, ինչ ունեիր:

- Իսկ ինչո՞ւ էիք ինձ փորձում, - հարցրեց Անին:

- Քանի որ քո աչքերում ես նկատեցի այն բարությունը, որ ոչ ոք չունի: Եվ ցանկացա վարձատրել քեզ քո բարության համար ըստ արժանվույն:

Այս ամենից հետո Անին իր տատիկի ու պապիկի և իր նոր բարեկամների հետ ապրեցին երջանիկ:

Եղեք բարի: Սիրեք միմյանց և կսիրվեք:

Գալուստ Զաքարյանը 11 տարեկան է: Սովորում է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցում՝ 6-րդ դասարանում: Նվագում է թավջութակ և սիրում է իր մտքերն արտահայտել թղթի վրա:
Աղբյուր՝ mocak.am։