Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղոթք Սուրբ Աստվածածնին. Սուրբ Եփրեմ Ասորի

Իմ Ամենասուրբ Տիրուհի Աստվածածին,
Բարեբեր ծնող Աստծո, ամենաօրհնյալ, աստվածաշնորհ,
Աստվածամայր անմահ և անտեսանելի,
Հոր միածին Որդու աստվածությունը կրող իրատես գահ...,
ամենաանբիծ, ամենամաքուր, ամենահարգված, ամենաանապական, ամենաերանելի, ամենաձեռնամխելի, ամենաազնիվ, ամենապաշտելի, ամենաօրհնյաբանյալ, մշտապես հիշատակելի, ամենաբաղձալի կույս հոգով, մարմնով և մտքով, երկնքի դարպաս, որով մենք՝ երկրավորներս, մտնում ենք երկինք... Քեզնով հաշտեցրիր երկնայիններին և երկրայիններին, դու բացեցիր դրախտի դարպասները... Ամեն: