Այսպէս է ասում Տէրը. «...քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք» (Հովհաննեսի 12:35-36)

Ծերունու սիրելի թռչնակը

Կար-չկար մի թռչնակ կար: Նա ապրում էր տատիկի ու պապիկի հետ: Թռչնակը շատ էր գեղեցիկ, գունավոր փետուրներով ու երկար պոչիկով: Թռչնակի սիրելի տերը՝ պապիկը, շատ բարի էր և անչափ շատ էր սիրում թռչնակին: Նա ամեն առավոտ և երեկո կերակրում էր նրան ամենահամեղ ուտելիքներով: Օրերից մի օր ծերունին պատրաստվում է գնալ քաղաք՝ առևտուր անելու: Նա դիմում է իր կնոջը.

- Խնդրում եմ, հոգ տար թռչնակիս մասին: Կերակրիր նրան ժամանակին, օրը երկու անգամ հաց ու ջուր տուր:

- Լավ,- ասում է կինը և ամուսնուն ճանապարհում քաղաք:

Սակայն ծեր կինը շատ չար էր ու չէր սիրում պապիկի թռչնակին: Թեև խոստացել էր պապիկին, որ հոգ կտանի թռչնակի մասին, սակայն ոչ առավոտյան և ոչ էլ երեկոյան չի կերակրում նրան: Այդպես ամբողջ օր թռչնակը մնում է սոված: Բայց հանկարծ թռչնակը սեղանի վրա հացի փշրանք է նկատում: Նա գալիս նստում է սեղանին և ուտում փշրանքը: Չար կինը տեսնում է դա և շատ է զայրանում: Նա բացում է պատուհանը և թռչնակին բաց է թողնում: Հաջորդ օրը բարի պապիկը վերադառնում է տուն: Նա ցանկանում է տեսնել իր թռչնակին: Պապիկը շատ էր կարոտել նրան:

- Որտե՞ղ է իմ թռչնակը, ինչո՞ւ չի դիմավորում ինձ,- հարցնում է պապիկը:

Իհարկե, չար կինը պապիկին չի ասում, որ բաց է թողել թռչնակին: Պապիկը հասկանում է ամեն ինչ և դուրս է գալիս անտառ, փնտրելու իր սիրելի ընկեր-թռչնակին: Եվ որքան է ուրախանում, երբ տեսնում է թռչնակին նստած մի ծառի վրա: Նա խնդրում է թռչնակին, որ նորից տուն վերադառնա, սակայն թռչնակը հրաժարվում է: Բայց պապիկը չգիտեր, որ իր թռչնակը խոսել գիտի և մարդու նման հասկանում է ամեն ինչ: Ու թռչնակն սկսում է խոսել նրա հետ մարդկային ձայնով:

- Սիրելի պապիկ, ես շնարհակալ եմ քեզ: Դու շատ բարի ես եղել իմ նկատմամբ:
Թռչնակը պապիկին է տալիս երկու զամբյուղ, մեկը մեծ, իսկ մյուսը` փոքր: Ասում է.

- Ընտրիր դրանցից մեկը: Բայց զամբյուղը կբացես տանը:

Պապիկն ընտրում է փոքր զամաբյուղը և վերդառնում է տուն: Պապիկը բացում է զամբյուղը, իսկ այնտեղ լիքը ոսկի կար: Պապիկի չար կինը չի բավարարվում այդքանով: Նա գնում է անտառ թռչնակի մոտ: Թռչնակը տատիկին էլ է առաջարկում ընտրել զամբյուղներից մեկը: Ագահ կինը ընտրում է մեծը: Գալիս է տուն, արագ-արագ բացում է այն և… բացի ծառի չորացած ճյուղերից ոչինչ չի գտնում զամբյուղում:

Աղբյուր՝ Heqiat.am։