Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Աննա Պետրոսյան. Կենսագրություն

Աննա (Անելկա) Գրիգորի Պետրոսյան (մարտի 10, 1935, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2017), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանչուհի, ռեժիսոր, դերասանուհի։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից:

Կենսագրություն

Աննա Պետրոսյանը ծնվել է 1935 թվականի մարտի 10-ին Լենինականում: 1952 թվականին ավարտել է Լենինականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960-1967 թվականներին որպես հաղորդավար աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: 1966 թվականից որպես դերասանուհի աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։ 1978 թվականին Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը, Երևանի հեռուստատեսությամբ բեմադրվել են Պետրոսյանի «Խոր ջրհորներ» (1969), «Հանիր, խնդրում եմ, դիմակս» (1974),

Եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի (1966-1985)։ Հրատարակվել են Պետրոսյանի «Որպես հացն հանապազօրյա» (1971), «Կումարի Մեծ Տիկնոջ պատմությունները» (1990), «Սերն աշխարհեն խռովել` կերթա» (2004), «Մոզ քաղաքի կործանումը»(2004) վեպերը, «Եկա, որ մնամ» (1986) պիեսների ժողովածուները։

1985-1992 թթ. եղել է Առասպել դպրաթատրոնի հիմնադիր-ղեկավար, որտեղ բեմադրել է իր հեղինակած «Մենուա», «Ինչպես Շարան եկավ Շիրակ» (1986), «Տիրամոր ճիչը» (1989), «Զվարթնոց» (1990, բացօթյա՝ Զվարթնոցի տարածքում), «Բանտախուց 7160» (1999), «Արտոնված եղեռն» (2005) թատերգությունները։

Դերեր

Մեդեա՝ Ժ. Անույի «Մեդեա»
Թագուհի՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ»
Ռոդոպիս՝ Պետրոսյանի «Ամազոնուհիներ»

Երկեր

Արևը քայլում է ինձ հետ, Երևան, «Հայաստան», 1968, 87 էջ:

Մի քիչ արև, Երևան, «Հայաստան», 1971, 7 էջ:

Եկա, որ մնամ (պիեսներ), Երևան, 1986, 331 էջ:

Կումարի մեծ տիկնոջ պատմությունները, Երևան, 1990:

Եղեռնապատում, Երևան, 2002, 276 էջ:

Սերն աշխարհեն խռովել՝ կերթա, Երևան, 2004:

Մոզ քաղաքի կործանումը, Երևան, 2004, 632 էջ:

Եղեռապատում, Երևան, 2005, 527 էջ:

Հայոց լեռնաշխարհի հայտնի և անհայտ առասպելները, Երևան, 2008, 164 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Ա. Հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար, Երևան, 2008, 572 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Բ. 5-րդ դարից մինչև 13-րդ դար, Երևան, 2009, 612 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Գ. 13-րդ դարից մինչև 18-րդ դար, Երևան, 2010, 680 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Դ. 18-րդ դար, Երևան, 2011, 552 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Ե. 19-րդ դար, Երևան, 2012, 656 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Զ. 20-րդ դար, Երևան, 2013, 608 էջ:

Բոլոր ժամանակների Հայաստանը, հատ. Է. 20-րդ դար, մաս 2, Երևան, 2014, 696 էջ:

Զայրացած երիտասարդների դրամատուրգիան, Երևան, 2010, 248 էջ:

Ինչպես ապրեցինք 20-րդ դարի վերջին տասնամյակներին, գիրք 1. Վիպակներ, Պատմվածք, Երևան, 2011, 292 էջ[5]:

Ինչպես ապրեցինք 20-րդ դարի վերջին տասնամյակներին, գիրք 2. Թատերգություններ, Երևան, 2013, 216 էջ:

Զրույցներ հայոց բնավորության մասին, Երևան, 2014, 316 էջ:

Զայրացած երիտասարդների դրամատուրգիան, Երևան, 2015, 208 էջ:

Տունը մոլախոտի մեջ, Երևան, 2015, 268 էջ: