Այսպէս է ասում Տէրը. «Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն:Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք»(Իմաստ. Սողոմոնի 6:11-12)

«Ռոբերտ Ամիրխանյան» Օր 6-րդ

Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում:

1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում:

1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից` պրոֆեսոր: 1

969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։

1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Ռոբերտ Ամիրխանյանը Շողակաթ հեռուստաընկերության Օր 6-րդ հաղորդաշարի հյուր:

Թեման՝ երաժշտություն, երգ, մարդու հոգևոր կյանքը: