Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Վահագն Մուղնեցյան. Կենսագրություն

Վահագն Մարտինի Մուղնեցյան (հուլիսի 10, 1947, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1988)։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Եղել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության ավագ խմբագիր, Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրի Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1993 թվականից՝ ՀԳՄ քարտուղար, «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիր, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ։

Հանրապետական գրական մամուլում տպագրվել է ուսանողական տարիներից։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, սլովակերեն։

2000-2007 թվականներին ծառայել է թիվ 23935 զորամասում՝ որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ)։ Մարտական գործողությունների մասնակից է, փոխգնդապետ։

Երկեր

Զոհանվեր (պոեմ), Երևան, 2013 թ.։

Տաբու (վեպ), Երևան, 2008 թ.։

Բազմաշավիղ (բանաստեղծություններ), Երևան, 2003 թ.։

Եկվորներ (վեպ), Երևան, 1989 թ.։

Ալիզ (վեպ), Երևան, 1986 թ.։

Մրցանակներ

«Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, 2010 թ.

ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008 թ.

ՀԳՄ մեդալ, 2008 թ.

«Վանաձորի պատվավոր քաղաքացի», 2005 թ.

ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան «Հայ գրականության ասպարեզում ծանրակշիռ ավանդի համար» մրցանակ, 1997 թ.
«Ալիզ» (1986), «Եկվորներ» (1989) վեպերն արժանացել են ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների