Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

«Ե­թե չհա­վա­տաք, որ Ես եմ, կմեռ­նեք ձեր մեղ­քե­րի մեջ»

«Ձեր կյան­քի մո­լո­րու­թյամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք և մի՛ սպա­նեք ձեր ան­ձե­րը՝ ձեր իսկ ձեռ­քե­րի գոր­ծե­րով:
Ա­նուղ­ղա մար­դիկ այս­պես խոր­հե­ցին ի­րենց սր­տի մեջ՝ ա­սե­լով. «Մեր կյան­քը կարճ է և ցա­վե­րով լի. և երբ մարդ հաս­նի իր վախ­ճա­նին, ոչ մի փր­կու­թյուն չկա, և չկա մե­կը, որ վե­րա­դար­ձած լի­նի մահ­վան գե­րեզ­մա­նից:

Մենք պա­տա­հա­բար ենք ծն­վել և սրա­նից հե­տո էլ չե­ղած­նե­րի պես ենք լի­նե­լու, ո­րով­հետև մեր ռուն­գե­րի շուն­չը ծուխ է ա­սես, իսկ մեր խոս­քը՝ կայծ, որ ծն­վել է մեր սր­տի տրո­փից...:

Մեր ա­նու­նը պի­տի մո­ռաց­վի ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, և ոչ ոք չի հի­շե­լու մեր գոր­ծե­րը: Եվ, ինչ­պես ամ­պի հետք, պի­տի անց­նի մեր կյան­քը և պի­տի ցր­վի շա­ման­դա­ղի նման՝ ա­րե­գա­կի ճա­ռա­գայթ­նե­րից հա­լած­ված ու քշ­ված նրա տա­պից:
Ար­դարև, մեր կյան­քը սա­հող ստ­վեր է, և ո­չինչ չի կա­րող ար­գե­լել մար­դուս վախ­ճա­նը, քան­զի երբ վախ­ճա­նը կնք­վի, այլևս ոչ ոք չի կա­րող վե­րա­դարձ­նել...» (Ի­մաստ.1, 2):

Այս­պի­սին է անզ­գամ և ան­հա­վատ մար­դու կյան­քը, երբ մեր­ժում է Աստ­ծուն և ապ­րում ըստ մարմ­նի ցան­կու­թյան, այ­սինքն` կեն­դա­նի­նե­րի պես` թող­նե­լով բա­նա­կա­նու­թյու­նը և տր­վե­լով բնազ­դա­յին կր­քե­րին: Հս­տակ է, որ բո­լոր կեն­դա­նի­նե­րը ապ­րում և գո­յատևում են բնազ­դի շնոր­հիվ, միայն մարդն է, որ ու­նի և՛ բա­նա­կա­նու­թյուն, և՛ բնազդ, և ինչ զար­գա­ցում կա իր մեջ, այն էլ իշ­խում է նրան. ե­թե բնազդն է զար­գա­ցած, գոր­ծում է ըստ բնազ­դի` պա­հի ազ­դե­ցու­թյամբ, մարմ­նի ցան­կու­թյամբ, իսկ ե­թե բա­նա­կա­նու­թյունն է զար­գա­ցած, ապ­րում ու գոր­ծում է հո­գով, Աստ­ծո մա­սին խոր­հե­լով, իր նմա­նի հան­դեպ խոր հար­գան­քով և այս տե­սակ ա­ռա­քի­նու­թյամբ ար­ժա­նա­նա­լով Աստ­ծո օրհ­նու­թյա­նը: Սուրբ Գիր­քը հս­տակ մեզ ա­սում է. «Մեղ­քի վարձ­քը մահ է»:

Հե­տաքր­քիր մի փաստ. աշ­խար­հի ստեղ­ծու­մից ի վեր չկա մի հա­վատք, որ մեր­ժի հան­դեր­ձյալ կյան­քի առ­կա­յու­թյու­նը, ար­դար դա­տաս­տա­նը, դժոխքն ու դրախ­տը: Ին­չու՞մ է խն­դի­րը, սա հի­շո­ղու­թյու՞ն է, թե՞ մար­դու կող­մից հնար­ված մի բան: Դեռևս ի­րենց ժա­մա­նա­կին Էյ­նշ­տեյ­նը, Նի­կո­լա Տես­լան, Ցիոլ­կովս­կին, Մեն­դե­լեևը և շատ հան­ճար­ներ, ո­րոնք աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյամբ սե­րունդ­նե­րին ա­վան­դե­ցին մարդ­կու­թյան զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ տե­սու­թյուն­նե­րը, վկա­յե­ցին Բարձ­րյա­լի գո­յու­թյան մա­սին, ան­գամ փոր­ձե­ցին գի­տու­թյան տե­սան­կյու­նից ա­պա­ցու­ցել բա­ցար­ձակ Ճշ­մար­տու­թյան ի­րա­կա­նու­թյու­նը: Ե­թե մենք չենք հա­վա­տում Աստ­վա­ծաշն­չին, Աստ­ծուն, գո­նե պետք է հա­վա­տանք գի­տու­թյա­նը և ըն­դու­նենք Աս­տ­ծո գո­յու­թյան փաս­տը, իսկ ե­թե մեր­ժում ենք Աստ­ծուն և գի­տու­թյու­նը, ու­րեմն դա­տաս­տա­նի ենք են­թար­կում ինք­ներս մեզ, իսկ ե­թե չենք մեր­ժում, ա­պա ին­չու՞ ենք ապ­րում` որ­պես կույ­րեր, ան­բան ա­նա­սուն­ներ, ինչ­պես ա­ռա­քյալն է ա­սում. «Իսկ սրանք հայ­հո­յում են այն բա­նի դեմ, որ չգի­տեն. և ինչ բա­ներ, որ բնազ­դով գի­տեն, ինչ­պես ան­բան ա­նա­սու­նը, նրան­ցով էլ ա­պա­կան­վում են»:

Բազ­մա­թիվ հե­տա­զո­տու­թյուն­ներ են կա­տա­րել կլի­նի­կա­կան մահ տա­րած­նե­րի վրա, ո­րոն­ցից ո­մանք դրախտն են տե­սել, ո­մանք էլ դժոխ­քը, և այս ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում պարզ է դար­ձել դրանց ի­րա­կա­նու­թյուն լի­նե­լը, և կլի­նի­կա­կան մահ տա­րած­նե­րը փո­խում են ի­րենց կյան­քը` դառ­նա­լով ա­վե­լի մար­դա­սեր, ա­ռա­քի­նի, հա­վատ­քով. և չեն վա­խե­նում մա­հից, ո­րով­հետև տե­սել են այն­տե­ղի կյան­քը, և շա­տե­րը, մեր կող­քին ապ­րե­լով, վկա­յում են դրա մա­սին:

Կամ ով­քե՞ր էին Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րը. ան­գետ մար­դիկ, ո­րոն­ցից ո­մանք ան­գամ գրել չգի­տեին: Երբ բռ­նե­ցին Հի­սու­սին, բո­լո­րը փա­խան ի­րենց ան­ձե­րը փր­կե­լու հա­մար, ու հան­կարծ այդ նույն մար­դիկ սկ­սե­ցին ի­րենց կյան­քը զո­հել հա­նուն Հա­րու­ցյալ Փրկ­չի, ո­րին տե­սել էին Հա­րու­թյուն ա­ռած ու վկա­յում էին. «Խո­սում ենք Նրա մա­սին, որ սկզ­բից էր, ո­րի մա­սին լսե­ցինք, ո­րին ա­կա­նա­տես իսկ ե­ղանք, ո­րին նա­յե­ցինք, և ո­րին մեր ձեռ­քե­րը շո­շա­փե­ցին, այ­սինքն՝ Կե­նաց Բա­նը» (Ա Հովհ. 1;1): Բո­լո­րը զար­մա­նում էին, թե ինչ­պես կա­րող են այս ան­գետ մար­դիկ այս­պի­սի ի­մաս­տու­թյամբ խո­սել ու քա­րո­զել. «բայց Աստ­ված ընտ­րեց այս աշ­խար­հի հի­մար­նե­րին, որ­պես­զի ա­մա­չեց­նի ի­մաս­տուն­նե­րին. և Աստ­ված ընտ­րեց այս աշ­խար­հի տկար­նե­րին, որ­պես­զի ա­մա­չեց­նի հզոր­նե­րին, և Աստ­ված աշ­խար­հի ոչ-տոհ­միկ­նե­րին, ար­հա­մարհ­ված­նե­րին և ո­չինչ­նե­րին ընտ­րեց, որ­պես­զի ի­րենք ի­րենց մի բան կար­ծող­նե­րին ոչն­չի վե­րա­ծի, որ­պես­զի ոչ մի մարդ­կա­յին էակ չպար­ծե­նա Աստ­ծո ա­ռաջ, ո­րով­հետև Նրա­նո՛վ դուք կաք Քրիս­տոս Հի­սու­սի մեջ, ո­րը ե­ղավ մեզ հա­մար Աստ­ծուց ե­կած ի­մաս­տու­թյուն, ար­դա­րու­թյուն, սր­բու­թյուն և փր­կու­թյուն, որ­պես­զի, ինչ­պես գր­ված էլ է. «Նա, ով պար­ծե­նում է, թող պար­ծե­նա Տի­րո­ջով» (Ա Կորնթ. 1; 27-31):

Նրանց քա­րոզ­չու­թյան շնոր­հիվ աշ­խար­հը լու­սա­վոր­վեց Քրիս­տո­սի Ճշ­մա­րիտ Գի­տու­թյան Լույ­սով: Նրան­ցից սեր­վե­ցին մե­ծա­գույն սուր­բե­րը, շա­տե­րը նա­հա­տակ­վե­ցին և ի­րենց ա­րյամբ վկա­յե­ցին Քրիս­տո­սին և հա­վի­տե­նա­կան կյան­քը, շա­տե­րը գրա­կան մեծ ժա­ռան­գու­թյուն թո­ղե­ցին գա­լիք սե­րունդ­նե­րին, ո­րով պի­տի լու­սա­վոր­վեին, շա­տե­րը ե­ղան Սուրբ Գր­քի մեկ­նիչ­ներ: Մենք իս­կա­պես այս­քան փաս­տեր ու վկա­յու­թյուն­ներ ու­նե­նա­լով Քրիս­տո­սի Ա­վե­տա­րա­նը` որ­պես հա­վի­տե­նա­կան կյանք տա­նող ճա­նա­պարհ, սուր­բե­րը` որ­պես այդ ա­մե­նի վկա­յու­թյուն, և գի­տու­թյու­նը` որ­պես այդ ա­մե­նի հաս­տա­տում, գե­րա­դա­սում ենք տգի­տու­թյու­նը, քան թե ճշ­մա­րիտ գի­տու­թյու­նը: Վա­խե­նու՞մ ենք ճշ­մար­տու­թյու­նից, տե­սեք, թե Ա­վե­տա­րա­նը ինչ է ա­սում մեզ. «Եվ դա­տաս­տա­նը այս­պե՛ս իսկ է. որ լույ­սը ե­կավ աշ­խարհ, սա­կայն մար­դիկ խա­վարն ա­վե­լի սի­րե­ցին, քան լույ­սը, ո­րով­հետև ի­րենց գոր­ծե­րը չար էին. ո­րով­հետև, ով չա­րիք է գոր­ծում, ա­տում է լույ­սը և չի գա­լիս դե­պի լույ­սը, որ­պես­զի նրա գոր­ծե­րը իր ե­րե­սո­վը չտան» (Հովհ. 3; 19-20):

Քրիս­տո­սի ճշ­մա­րիտ լույ­սը տես­նե­լու հա­մար նախ պետք է հրա­ժար­վենք խա­վա­րից, չար գոր­ծե­րից ու ա­պաշ­խա­րենք, խոս­տո­վա­նենք մեր մեղ­քե­րը, որ­պես­զի մո­տե­նանք Լույ­սին, այ­լա­պես կմ­նանք խա­վա­րի մեջ ու կմեռ­նենք մեր մեղ­քե­րի մեջ ու կդա­տա­պարտ­վենք: Քան­զի մեզ սի­րող Աստ­ված Հի­սուս այս­պես է ա­սում. «Ե­թե չհա­վա­տաք, որ Ես եմ, կմեռ­նեք ձեր մեղ­քե­րի մեջ» (Հովհ. 8; 24):

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am