Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Ավետարանը

Մի անգամ մի տասնհինգամյա աղջիկ եկավ ինձ մոտ ընդունարան (նախքան հոգևորական դառնալը ես բժիշկ էի) և տեսավ, որ բժշկական իրերի կողքին սեղանիս Ավետարան է դրված:

Պատանեկական ինքնավստահությամբ ասաց.

- Չեմ հասկանում, թե կիրթ մարդն ինչպես կարող է նման անհեթեթությանը հավատալ:

Ես նրան հարցրի.

- Իսկ դու կարդացե՞լ ես:

- Ոչ,- պատասխանեց նա:

- Ուրեմն հիշի՛ր, - ասացի, - միայն շատ հիմար մարդիկ են դատում այն բաների մասին, որ չգիտեն…

Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am