Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Միքայել Նալբանդյան․ Ազատություն

Ազատն Աստուած այն օրից,
Երբ հաճեցաւ շունչ փչել
Իմ հողանիւթ շինուածքին,
Կենդանութիւն պարգեւել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եւ իմ անզօր թեւերով
Ազատութիւնն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ՝
Օրօրոցում կապկապուած,
Լալիս էի անդադար,
Մօրս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներըս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատութիւնը սիրել։
Թոթով լեզուիս մինչ կապերն
Արձակուեցան, բացուեցան,
Մինչ ծնողքըս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խօսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
«Ազատութի՜ւնլ» դուրս թըռաւ
Իմ մանկական բերանից։
«Ազատութի՞ւնլ»՝ ինձ կրկնեց
Ճակատագիրն վերեւից.
« Ազատութեան դու զինուոր
Կամի՞ս գրուիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասէ.
Ազատութիւն սիրողին ՝
Այս աշխարհը խիստ նեղ է»։
- Ազատութի՜ւն, - գոչեցի, -
Թող որոտայ իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ ,
Թո՛ղ դաւ դնէ թշնամին .
Ես մինչ ի մահ , կախաղան ՝
Մինչեւ անարգ մահու սիւն ,
Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,
Անդադար՝ Ազատութի՜ւն: