Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Կոնստանտին Պետրոսյան. Կենսագրություն

Կոնստանտին Հրանտի Պետրոսյան (օգոստոսի 12, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1976):

Կենսագրություն

Կոնստանտին Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին Երևանում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1965 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, դասատու` Էդուարդ Բաղդասարյան, 1973 թվականին` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1976-1985 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976-1980 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը: 1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը: 1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ, 2003 թվականից` Հայկական երաժշտական համաժողովի անդամ, 2014 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ:

Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի: Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար:

Ստեղծագործական գործունեություն

1984 և 2003 թվականներին հեղինակային համերգներ է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: 2005 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» հեղինակային ձայնաերիզը, որտեղ ընդգրկված են 10 ժողովրդական երգերի մշակումներ կանացի երգչախմμի համար, կամերային գործեր:

1991 թվականին մի խումբ արվեստագետների հետ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում: 1995 թվականից աշխատում է ԱՄՆ-ում: 1997 թվականից Ռոդ Այլնդի Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար:

Կատարումներով հանդես է եկել նախկին Խորհրդային միության քաղաքներում, ինչպես նաև Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու-Յորքի Քարնեջի Հոլլում (1990, 1997):

2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կազմակերպել է 6 համերգ (նվագախմբային, երգչախմբային) Նյու Յորքում, Բոստոնում, Փրովիդենս, Նյու Ջերսի և Մասսաչուսեթս նահանգներում:

Պարգևներ

Ռոդ Այլնդ Նահանգի «Տարվա Մարդ», 1996
Մովսես Խորենացու մեդալ, 2013
Սուրբ Սահակ- Մեսրոպ շքանշան, 2014

Ստեղծագործություններ

Նվագախմբային

Սիմֆոնիկ պոեմ
Կոնցերտ լարային նվագախմբի համար
Կոնցերտ ձայնի և նվագախմբի / Big Band-ի համար

Երգչախմբային

«Հայրենի ղողանջներ», ցանկ կանացի երգչախմբի համար, a’capella
«Մեր նոր Հայաստան», խոսք` Արամայիս Սահակյանի

Գործքային

Տրիո ֆլեյտայի, ֆագոտի և դաշնամուրի համար
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Լարային կվարտետ
Փայտյա-փողային կվինտետ #1
Փայտյա-փողային կվինտետ #2
«Երկխոսություն» ջութակի և թավջութակի համար
Չորս մանրանվագ լարային կվարտետի համար
Պիեսներ դաշնամուրի և կամերային նվագախմբի համար

Սոնատներ

Ջութակի և դաշնամուրի համար
Մենանվագ ալտի համար
Փողի և դաշնամուրի համար
Ֆագոտի և դաշնամուրի համար
Ֆլեյտայի և դաշնամուրի համար
Հոբոյի և դաշնամուրի համար
Մենանվագ ֆլեյտայի համար
«Նոկտյուրն» ջութակի և դաշնամուրի համար

Սյուիտներ

Դաշնամուրի համար
Ֆլեյտայի և կլարնետի համար

Վոկալ շարքեր

«Բնության լեզվով», բարիտոնի և դաշնամուրի հահար, Գարիկ Բանդուրյանի բանաստեղծությունների հիման վրա
«Կարոտի կանչ», սոպրանոյի և դաշնամուրի համար, Սիլվա Կապուտիկյանի բառերով
«Տաղեր», բարիտոնի, թավջութակի, դաշնամուրի և հարվածաինների համար, ըստ Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների
«Մենախոսություն» սոպրանոյի և դաշնամուրի համար, Ռազմիկ Դավոյանի բառերով

Վոկալ

«Հայաստան», բանաստեղծություն Նանսեն Միքայելյանի
«Տիրամայր», խոսք` Ներսես Վանականի
«Վոկալիզմ»
«Ազգ հայկազյան», խոսք` Գևորգ Կարապետյանի
«Համբարձում», խոսք` Մեսրոպ Թաշչյանի
«Տիեզերք», խոսք` Արամայիս Սահակյանի