Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: 31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը» (Առակներ 11:30)

Նիկոլայ Նիկողոսյան. Կենսագրություն

Նիկողայոս Բագրատի Նիկողոսյան (դեկտեմբերի 2, 1918, Նալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - օգոստոսի 10, 2018, Մոսկվա, Ռուսաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982): Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Կենսագրություն

Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին, Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ qյուղ Նալբանդյան, ՀՀ Արմավիրի մարզ): 1930 թվականին տեղափոխվել է Երևան: 1937-1940 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից գեղարվեստի դպրոցում: 1944 թվականից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը (պրոֆեսոր Ա. Տ. Մատվեևի արվեստանոց)։ Գրաֆիկական ինքնադիմանկարների հեղինակ է: 1942 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, Ռուսական թանգարանում:

Նիկոլայ Նիկողոսյանը կյանքին հրաժեշտ է տվել Մոսկվայի իր արվեստանոցում՝ 2018 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 14.15-ին: Մեկ օր անց կյանքից հեռացել է նաև նրա երկրորդ կինը՝ Էթերին:

Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ, Սարյան 19-21, Երևան

2018 թվականին Նիկոլայ Նիկողոսյանը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», որի նպատակը ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել 20-րդ դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին:

Ստեղծագործություններ

Ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ 1942, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ),

«Չեմ ասի» (1942, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ),

«Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)
թեմատիկ հաստոցային քանդակներ՝

«Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի» (1944, երանգավորված գիպս, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան) դիմաքանդակը,

«Պրոֆեսոր Կոնստանտին Իգումնովի (1944, երանգավորված գիպս) դիմաքանդակը։

Պլաստիկայի թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնաբանումը Նիկողոսյանի դիմաքանդակներին հաղորդել են կենսական լիցքավորում։

«Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան», 1954, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա,

«Եվգենի Սիմոնով, 1954, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն, Մոսկվա,

«Արա Սարգսյան», 1960, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ

«Դերասան Սերգեյ Մարտինսոն, 1980, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ

«Պրոֆեսոր Գուրգեն Ավետիսյան», 1985, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ

Բարդ հոգեբանական նկարագիր ունեն կոմպոզիցիոն լուծումներով տարբեր՝ «Հայ բանաստեղծ, դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն),

«Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ) կիսանդրիները։

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են

Միքայել Նալբանդյանի հուշարձան (Երևան) (1966, բրոնզ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան)

Ավետիք Իսահակյանի հուշարձան (1976, բրոնզ, գրանիտ, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1977, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Գյումրի),

Եղիշե Չարենցի հուշարձան (Երևան), (1985, բրոնզ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան),

Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Մալաթիա-Սեբաստիա), (1994, գիպս, 2007, բրոնզ, գրանիտ. Երևան)

Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։

Անհատական ցուցահանդեսներ

Մոսկվա (1956, 1980, 1996),

Երևան (1980),

Ֆինլանդիա (1981),

Բելգիա (1982)։

Մրցանակներ

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1965

ԺՏՆՑ մեդալ («Մայա Պլիսեցկայա» քանդակի համար), 1967

ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, 11.12.1970

ՀԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ («Արարատյան դաշտի աշխատող» քանդակի համար), 1976

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1977

ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, 24.06.1982

Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան, 1987

Ժողովուրդների բարեկամության շքանշան, 28.04.1989

 

Բարեկամության շքանշան, 09.05.2005

Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան, 2008

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան 2009

Պատվո շքանշան (Ռուսաստան), 21.07.2014

Պատկերասրահ

Միքայել Նալբանդյանի հուշարձան (Երևան)

Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Մալաթիա-Սեբաստիա)

Ավետիք Իսահակյանի հուշարձան (Գյումրի)

Եղիշե Չարենցի հուշարձան (Երևան)