Այսպէս է ասում Տէրը. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիներ 6:4)

Վիգեն Խեչումյան. Կենսագրություն

Վիգեն (Վիդոկ) Խեչումյան (դեկտեմբերի 15, 1916, Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 17, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից:

Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1938-1940 թվականներին աշխատել է Երևանի Մատենադարանում։ 1940-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1956 թվականներին եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը։ Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939 թվականին։ Ռուսերեն լույս է տեսել Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958)։ Մահացել է Երևանում: Խեչումյանի երկերի թվին են պատկանում «Չատու խանի պարտությունը», «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Մեզ մոտ հարավում», «Գիրք պանդխտության (պատմվածքներ)», «Գույներ և երանգներ» (ակնարկներ), «Շիկացած ավազի վրա» և այլ գործեր: Մահացել է Երևանում 1975 թ. ապրիլի 17-ին:

Երկերի մատենագիտություն

Գիրք

Չատու խանի պարտությունը, Երևան, Հայպետհրատ, 1943, 24 էջ։

Զվարթնոց, Երևան, Հայպետհրատ, 1945, 184 էջ։

Ծաղկողի որդին, Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ։

Մեզ մոտ հարավում, Երևան, Հայպետհրատ, Երևան, 1955, 488 էջ։

Գիրք պանդխտության (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 288 էջ։

Գույներ և երանգներ, (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 288 էջ։

Շիկացած ավազի վրա, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ։

Գլուխգործոցը, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ։

Գիրք լինելության. վիպասանություն առաջին, Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ։

Շիկացած ավազի վրա, Թեհրան, տպարան «Մոդեռն», 1966, 15 էջ։

Գիրք մաքառման, Երևան, «Հայաստան», 1968, 463 էջ։

Գիրք լինելության, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ։

Գիրք գրոց, Երևան, «Սովետական գրող», 1978, 548 էջ։

Մամուլ

Նոր տարվա օրաբաց, «Գրական թերթ», 1967, № 1:

Թարգմանությունները (ռուսերենից)

Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 297 էջ։

Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի միասը թարգմանել է Վ. Խեչումյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։

Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 338 էջ։

Վիգեն Խեչումյան, Գևորգ Էմին, Պարույր Սևակ

Վիգեն Խեչումյանի հուշատախտակը Երևանում