Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Արմենակ Շահմուրադյան Կուժն առա / Գնա գնա

Երգում է Արմենակ Շահմուրադյանը Կոմիտաս Վարդապետի նվագակցությամբ

ԿՈՒԺՆ ԱՌԱ

Կուժն առա, ելա սարը,
Չգտա ֆիդան յարը:
Ֆիդան յարը ինձ տվեք,
Չքաշեմ ահ ու զարը:

(Բլբուլը դարի վրա,
Խնձորը ծարի վրա.
Սիրած սիրածի տային,
Չոր գետնին՝ քարի վրա:

Մեծ սարի հովին մեռնեմ,
Շեկ տղի բոյին մեռնեմ,
Մի տարի ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ:)

ԳՆԱ ԳՆԱ

Գնա, գնա, ոտիդ եմ,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Սարին, օ՜, յա՜ր ջան,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Կարմիր խնձոր գոտիդ եմ,
Հա՛,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Սարին, օ՜, յա՜ր ջան,

Դու ինձ ըստեղ չես թողնի,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Սարին, օ՜, յա՜ր ջան,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Որտեղ երթաս, մոտիդ եմ,
Հա՛,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Սարին, օ՜, յա՜ր ջան:

Բլբուլը դարի վրա,
Խնձորը ծառի վրա.
Սիրած սիրածի տային,
Չոր գետնին՝ քարի վրա:

Յարն եմ գտել՝ յարի պես,
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Սարին, օ՜, յա՜ր ջան,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Ընկուզենի ծառի պես,
Հա՛,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Սարին, օ՜, յա՜ր ջան,

Ուր որ երթա, կայնել եմ
Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Սարին, օ՜, յա՜ր ջան
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Էն մեր սիրուն սարի պես:
Հա՛,
Յարին, օ՜, յա՜ր ջան,
Սարին, օ՜

Մեծ սարի հովին մեռնեմ,
Շեկ տղի բոյին մեռնեմ,
Մի տարի ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ