Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Վարդապետի լռությունը: Կոմիտաս։

Վարդապետի լռությունը: Կոմիտաս։ Հայկական ֆիլմ:

Վարդապետի լռությունը, հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասի մասին պատմող կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 2014-2015 թվականներին։ Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, ով Կոմիտաս վարդապետի մասին գիրք է գրում։

2014 թվականի աշնանը Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ սկսեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի նկարահանումները[1]։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան), ավարտվել են 2015 թվականի ամռանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի հիշատակին։

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասին, այլ նրա «Մեծ Լռությունը»։ Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցն է, ով մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարի վրա։ Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը։

Ֆիլմի երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է։ Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը։