Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Կոմիտաս Վարդապետ. Հաբրբան

Հաբրբան (ժողովրդական երգերի մեջ՝ դիմացինին դիմելու արտահայտություն)

Տղա.
Հաբրբա՛ն:

Աղջիկ.
Ջանե՜, ջա՜ն:

Տղա. Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրածն ինձ չի տա,
Աստըծու կերն երեսին:

Աղջիկ. Հաբրբա՛ն:
Տղա. Ջանե՜, ջա՜ն:

Աղջիկ.
Սարի թրթնջուկ թազա.
Մեղր ու շաքար քեզ մազա,
Ինձ պես նազանի աղջիկ,
Քեզ պես տղին ո՞նց սազա:

Տղա.
Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
Չորեք դիմաց ծամ ունիս.
Խունջիկ-մունջի մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունիս:

Աղջիկ.
Հաբրբա՛ն:
Տղա.

Ջանե՜, ջա՜ն:
Աղջիկ.

Աշուղի պես տա՛ղ ասա,
Բլբուլի պես խա՛ղ ասա.
Ինչքան որ գովես՝ արժեմ,
Իմ մոր գովակա՛ն փեսա

Կատարում՝ Լուսինե Ազարյան, Պողոս Եղիազար և Արմեն Աղաջանյան