Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Հենրիկ Հովհաննիսյան (ռեժիսոր)

Հենրիկ Բարդուղիմեոսի Հովհաննիսյան (սեպտեմբերի 1, 1918, Երևան, ՀՀ - դեկտեմբերի 2, 1964, Մոսկվա, ՌԽՖՍՀ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։

Կենսագրություն

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է 1918 թվականին Երևանում։ 1937 թվականին ավարտել է նախ Երևանի Սունդուկյանի անվան թատերական ստուդիան, այնուհետև 1954 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը։ 1937 թվականից հանդես է եկել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում որպես դերասան։ 1943 թվականից աշխատել է Մոսֆիլմ կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, իսկ 1945 թվականից՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի օգնական, այնուհետև որպես ռեժիսոր[2]:

Մահացել է 1964 թվականին Մոսկվայում։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի