Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղօթք

Քրիսոտո'ս, Որդի Աստուծոյ` անոխակալ եւ բարեգութ, գթա' քո արարչական
սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից քոց: Յիշեա' յաւուր մեծի գալստեան
արքայութեան քոյ: Արա' արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան
մեղաց: Դասաւորեալ պայծառացո' ընդ սուրբս քո յաջակողման դասուն: Զի դու ես
Տէր եւ Արարիչ ամենեցուն, դատաւոր կենդանեաց եւ մեռելոց, եւ քեզ վայել է
փառք, իշխանութւն եւ պատիւ այժմ եւ միշտ:
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Հայր մեր որ յերկինս:

ԺԱՄԱԳԻՐՔ