Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Կոմիտասի նամակը Մարինոս Ստամպոլյանին

1912, 15/28 հոկտեմբերի, Կ. Պոլիս

Շնորհալի աշակերտուհի
Օրիորդ Մարինոս Ստամպօլեանին.

Ողջոյն Ձեր նոր կեանքին:
Անվեհեր յառաջ համեստօրէն՝ իբր շուշան հովտաց, ազնուօրէն՝ իբր վարդ բուրաստաններու եւ փայլակն՝ իբր զտուած ոսկի:
Ողջոյն Ձեր նոր կեանքին:
Ձեր յոյսերը բեղուն՝ որպէս գարուն,
Ձեր ջանքերը վառ՝ որպէս ամառ,
Ձեր գործերը զեղուն՝ որպէս աշուն,
ապա, հանգիստ լեր՝ որպէս ձմեռ,
որ նոր գարնան դուռ կը բանայ:
Ողջոյն Ձեր նոր կեանքին:

Կոմիտաս

Աղբյուր՝ Komitasmuseum.am