Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Շուշանիկ Կուրղինյան․ Փուշն ու ճամփորդը

Կտավ՝ Շուշանիկ Կուրղինյան (1977)
Հեղինակ՝ Գաբրիելյան Ադա Վասիլի (Գավրիլովա Աիդա)

Փուշը մտել էր ճամփորդի ոտքը․ ո՛չ դուրս էր գալիս, ո՛չ էլ թող­նում, որ մարդը անցավ գնար իր ճամփով։

- Անիծված փուշ, - ասաց ոտքը, - ավելի լավ չէ՞ր լինի տեղդ մնայիր ու ազատ ապրեիր հիմար մացառիդ վրա։

- Բայց չէ՞ որ դու խանգարեցիր ինձ ազատ ապրելու։

- Ինչպե՜ս, - զարմացավ ոտքը։

- Շատ հասարակ կերպով։ Դու կոխեցիր ինձ, տրորեցիր․ միևնույն չէ՞ ինձ համար այժմ ուր և ինչպես մեռնելը։