Մհեր Աբեղյան
Մեր արվեստը
Հայաստանի ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանը (ծնվել է 1909 թ., Վաղարշապատ) այն հայ արվեստագետներից է, որոնք ակտիվորեն նպաստել են խորհրդային շրջանի հայ կերպարվեստի զարգացմանը:
Նրա հայրն է անվանի գիտական, հայագետ Մանուկ Աբեղյանը:
Մանուկ Աբեղյանի դիմանկարը
Հայրենի քաղաքին նվիրաբերած ստեղագործությունների հիման վրա նկարչի կենդանության օրոք`1990 -ին, Էջմիածնում բացվել է Մհեր Աբեղյանի թանգարանը, որը Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է:
Մհեր Աբեղյանի գլխավոր թեման Հայաստանն է, որի անցյալի և հատկապես ներկա կյանքի պատկերը արվեստագետը յուրովի է մարմնավորել բնանկարներում, և հողագործի աշխատանքի ու կենցաղի դրվագներով ժանրային ու թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներում, նատյուրմորտներում, իր ժամանակակիցների դիմանկարներում: Նկարիչը նախընտրում է լայն տարածական ընդգրկում ունեցող, արևի պայծառ լույսով ողողված բնանկարներ, որոնցում տիրում է ներքին հավասարակշռության, անդորրի զգացումը և կյանքի բանաստեղծական ընկալումը
Նկարչին հարազատ է հայ կերպարվեստում լայն տարածում գտած նատյուրմորտի ժանրի հիմնական թեման ու կենսահաստատ պաթոսը: Ազգային կարպետի, խեցեղենի, կենցաղային իրերի միջոցով նա շնչավորում է միջավայրը` յուրատեսակ կապ ստեղծելով անցյալի ու ներկայի միջև: Մ.Աբեղյանի արվեստում առանձնապես շատ չեն դիմանկարները: Նա նկարել է ծանոթ ու հարազատ մարդկանց` շեշտելով բնորդի խառնվածքի ու ներաշխահի բնորոշ գծերը:
Նկարիչն ամբողջ կյանքում զբաղվել է գրաֆիկայով, աշխատել տարբեր նյութերով ու տեխնիկաներով (մատիտ, ածուխ, սանգինա, կավճամատիտ, գծանկար, լինոփորագրություն, օֆորտ), ստեղծել հայրենի բնության, գյուղական կյանքին ու կենցաղին նվիրված քնարական պատկերներ ու դիմանկարներ:
Մեսրոպ Մաշտոց
Սայաթ-Նովա
Հայաստան աշխարհ
Մայր Հայաստան
Մայրություն
Մայրական երջանկություն («Խաղաղություն և պատերազմ» շարքից)
Հայուհի
Արարատյան դաշտավայրի աղջիկները
Դեղձաքաղ
Խաղող չորացնելը
Հաղթում են մահը («Ստալինգրադի պաշտպանություն» շարքից)
Ֆաշիզմի ուղին
Վերադարձ
Հավերժություն («Խաղաղություն և պատերազմ» շարքից) (1967)
Խաղաղության աղավնին
Սևանի ափին
Սևանա կղզում
Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմի նկարազարդումներից
Սեր
Եվա
Երազ
Երջանկություն
Նատյուրմորտ հին հայկական խեցեգործության իրերով
Դաշտային ծաղիկներ
Երևանյան նատյուրմորտ
Աշնանային բնանկար
Աղբյուր՝ Panorama.am