Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Լևոն Թուխիկյան. Կենսագրություն

Լևոն Սիմոնի Թուխիկյան (1931, մարտի 22, Գյումրի - 2009, հուլիսի 8, Երևան), հայ խորհրդային դերասան և ռեժիսոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական (1955) և ռեժիսորական (1975) ֆակուլտետները։ 1955-1966 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1966 թվականից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Ալեքսեյ (Վ.Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», 1967), Յասոն (Ժ. Անույի «Մեդեա», 1969), Պարատով (Օստրովսկու «Անօժիտը», 1970), Դոմինիկո Սորյանո (Էդ. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1971), Ռիչարդ Երրորդ (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972), Թափառնիկոս (Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», 1976)։

Հեղինակ է «Վերվարածներ» (1987) վեպի, «Երեք դիմակ» (2003) պիեսի և պատմվածքների։

Բեմադրություններից են՝

Ֆ. Դյուրենմաթի «Խաղում ենք Մթրինդբերգ» (1975)

Զ. Խալափյանի «Հայրական տուն» (1977)

Դերեր ֆիլմերում

1958 - «Ինչու է աղմկում գետը» - Սուրեն

1960 - «Նվագախմբի տղաները» - Ցոլակ

1966 - «Վերջին նետումը» - Ռուբեն

Հեռուստաբեմադրություններ

«Երկիր Նաիրի», ըստ Չարենցի

«Մուսա լեռան քառասուն օրը», ըստ Վերֆելի

Պարգևներ

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980

ՀԽՍՀ պետական մրցանակ