Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Դանիել Վարուժան. Հունձք կժողվեմ

Հունձք կժողվեմ մանգաղով,

- Լուսնակը յարս է -

Ակոս ակոս ման գալով:

- Սիրածս հարս է: -

Գլխեբաց եմ ու բոբիկ,

- Անո՜ւշ են հովեր-

Արտերուն մեջ թափառիկ:

- Մազե՜րն են ծովեր: -

Ցորեն, կակաչ, կարոտով,

- Կաքավը կուլա -

Կապեցի մե´կ նարոտով:

- Ձեռքերն են հինա: -

Հասկերուն մեջ, վերևեն

- Ասուպը անցավ -

Աստղեր մյուռոն կծորեն:

- Դեմքը լուսացավ: -

Քանի խուրձեր շաղերով,

- Վարդենին թաց է -

Ես կապեցի խաղերով:

- Ծոցիկը բաց է: -

Արտս խոզանով մնաց

- Կերթա՜ լուսնակը -

Դեզերով լեռ եմ շինած:

- Սի՜րտս է կրակը: -

Մանգաղս քարին եկավ.

Յարս յա՜ր ունի-

Քարեն լորիկը թռավ:

- Լե՜րդս կարյունի: -