Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Ողորմության մասին

Բացի սեփական կամքից, ոչ մի ուրիշ բան չի կարող մարդուն ետ պահել ողորմություն տալուց, ո՛չ ժամանակը, ո՛չ չքավորությունը, ո՛չ այլ խանգարող հանգամանք:

Եթե ոսկի չունես ողորմելու, սակայն ձեռքեր ունես, որով կարող ես կարոտյալներին օգնել, հաց չունես, որպեսզի աղքատին կերակրես, սակայն լեզու ունես, որով Կենաց հացը կարող ես տալ և հասարակության օգուտի համար աղոթք կարող ես մատուցել:

Հիվանդին դարմանելու կարողություն չունես, սակայն ոչ մի բան քեզ չի արգելում հիվանդատես գնալ: Բանտարկյալին ազատելու կարողություն չունես, սակայն ոտք ունես նրա մոտ գնալու և նրան տեսնելու, քաջալերելու, մխիթարելու և նրան ցավակցելու, հառաչելու և Աստծուն աղաչելու, վշտակից լինելու նրա վշտերին և արձակիչ՝ կապանքներին:

Այս բոլորը հարստությունից պակաս ողորմություններ չեն, միայն թե հոժարությամբ կատարվեն, որովհետև Աստված ոչ թե տրվածին է նայում, այլ հոժար կամքին:

Սարգիս Շնորհալի

Աղբյուր՝ ԲԱՆՔ ՀԱՐԱՆՑ ֆեյսբուկյան էջ