Այսպէս է ասում Տէրը. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիներ 6:4)

Լուսինե Զաքարյան. Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ․․․

Ձա՛յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
Շարժեցե՛ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ։

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ, ինձ ասա՛.
Մի՞թե միշտ այսպես կը մնա Հայաստան՝
Փշալից անապատ, երբեմն բուրաստան։

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կը լինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն եւ հայի որդին։

Արդյոք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք։

Դժվար այդ. միայն, տեսուչըդ վերին,
Կենդանացրո՛ւ հայության հոգին,
Ծագի՛ր նոցա դու քո լոյս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կը լինին գործովք տիրոջ փառաբան։

Խոսք` Րաֆֆու

Երաժշտություն` Կոմիտասի

1901, նոյեմբերի Էջմիածին

Կոմիտասը ներդաշնակում է «Ծովակ» ռոմանսը Րաֆֆու «Ձայն տուր, ով ծովակ» բանաստեղծության խոսքերով և «...շնորհալի օրիորդ Մարգարիտ Բաբայանին» մակագրությամբ նվիրում է նրան: