Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սիլվա Կապուտիկյան, Կենսագրություն

Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան(1919-2006), հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։
Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը 1941 թ-ին ավար­տել է Երևանի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նը, 1950 թ-ին՝ Մոսկ­վա­յի Մաք­սիմ Գոր­կու ան­վան գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի բարձ­րա­գույն դա­սըն­թաց­նե­րը: Վաղ տա­րի­քից տպա­գրել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ «Կանչ» թեր­թում: 1944 թ-ին հրա­տա­րա­կել է «Եր­կու զրույց», 1945 թ-ին՝ «Օրե­րի հետ» բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը: Նրա պո­ե­զի­ա­յի գլխա­վոր թե­մա­ներն են հայ­րե­նի­քը և սե­րը: «Զանգ­վի ափին» (1947 թ.), «Այս իմ եր­կիրն է» (1949 թ.), «Իմ հա­րա­զատ­նե­րը» (1951 թ.), «Սրտա­բաց զրույց» (1955 թ.), «Բա­րի երթ» (1957 թ.), «Դե­պի խոր­քը լե­ռան» (1972 թ.) ժո­ղո­վա­ծու­նե­րում, «Մտո­րում­ներ ճա­նա­պար­հի կե­սին» (1961 թ.) պո­ե­մում անդ­րա­դար­ձել է հայ ժո­ղովր­դի սխրանք­նե­րով ու ող­բեր­գու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին, մտո­րել նրա ներ­կա­յի ու գա­լի­քի մա­սին: Կա­պու­տի­կյա­նի և՜ պո­ե­զի­ա­յում, և՜ հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծե­րում Հա­յաս­տա­նը հայ ժո­ղովր­դի հա­րատևող գո­յու­թյան խորհր­դան­շանն է:

Կա­պու­տի­կյա­նը հա­վա­տում էր հայ ժո­ղովր­դի հա­վեր­ժու­թյա­նը, նրա ներ­քին մեծ ու­ժին, ոգո­րում­նե­րին ու մա­քա­ռում­նե­րին: Հա­յաս­տան աշ­խար­հը նա սի­րել է ոչ «հան­դարտ սի­րով», այլ «ցա­վոտ ու ցա­վա­խառն, մե՜րթ խռո­վե­լով, մե՜րթ հաշտ­վե­լով»:

Կա­պու­տի­կյա­նի սի­րո քնա­րեր­գու­թյու­նը, ծնվե­լով անձ­նա­կան տա­ռա­պան­քից, ընդ­հան­րա­նա­լով հա­սել է համամարդ­կա­յին զգաց­մուն­քի մարմ­նա­վոր­ման: Ան­կեղ­ծու­թյամբ շնչող նրա սի­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում սի­րո բերկ­րանքն ու տագ­նապն են, կա­րո­տի կանչն ու հու­սա­հա­տու­թյու­նը, տա­ռա­պանքն ու վիշ­տը («Հայ­նե­ա­կան եր­գեր», 1966 թ., «Երգ եր­գոց», 1970 թ., «Լի­լիթ», 1981 թ., «Ձմեռ է գա­լիս», 1983 թ.):

Կա­պու­տի­կյա­նը խո­րա­պես մտա­հոգ­վել է Սփյուռ­քի ճա­կա­տագ­րով, հա­յա­պահ­պա­նու­թյան խնդրով: 1962--63 թթ-ին և 1973 թ-ին այ­ցե­լել է սփյուռ­քա­հայ գաղ­թա­վայ­րեր, գրել «Քա­րա­վան­նե­րը դեռ քայ­լում են» (1964 թ.), «Խճա­ն­կար հո­գու և քար­տե­զի գույ­նե­րից» (1976 թ.), «Քա­րա­վան­նե­րը հե­ռա­նում են» (1999 թ.), «Իմ կա­ծա­նը աշ­խար­հի ճա­նա­պարհ­նե­րին» (2002 թ.) ու­ղեգ­րու­թյուն­նե­րը, որ­տեղ անդ­րա­դար­ձել է սփյուռ­քա­հա­յի հոգ­սե­րով ու փոր­ձու­թյուն­նե­րով լի ճա­կա­տա­գրին: Նա հա­յու­թյանն ու­ծա­ցու­մից փրկե­լու մի­ակ երաշ­խի­քը հա­մա­րել է Հա­յաս­տա­նը:

Կա­պու­տի­կյա­նին մշտա­պես հու­զել են ժա­մա­նա­կաշր­ջա­նի հրա­տապ ու կա­րևոր հար­ցե­րը: Հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կե­րում ար­տա­ցո­լել է ար­ցա­խա­հա­յու­թյան ազա­տագ­րա­կան պայ­քա­րը, հայ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ու ան­կա­խու­թյան խնդիր­նե­րը («Իմ ժա­մա­նա­կը: Հրա­պա­րա­կագ­րու­թյուն և ու­ղեգ­րու­թյուն», 1979 թ., «Էջեր փակ գզրոց­նե­րից», 1997 թ., «Վեր­ջին զան­գը», 2006 թ.):

Կա­պու­տի­կյա­նի անու­նով Երևա­նում կոչ­վել են դպրոց և փո­ղոց, 2009 թ-ին բաց­վել է նրա տուն-­թան­գա­րա­նը:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի