Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին» (Եսայի 65:8)

Արձակումն - Ողորմեսցի քեզ մարդասէրն

Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց` խոստովանացելոցն եւ մոռացելոցն: Եւ ես կարգաւս քահանայական իշխանութեան եւ հրամանաւն աստուածային, թէ` Զոր արձակիցէք յերկրի, եղիցի արձակեալ յերկինս, նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց` ի խորհրդոց, ի բանից եւ ի գործոց յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ եկեղեցւոյ, զի զոր ինչ գործիցես բարիս, եղիցի քեզ ի բարեգործութիւն եւ ի փառս հանդերձեալ կենացն. ամէն:

Ժամագիրք