Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Լեռանէ - Ով որ քաջ է

Ով որ քաջ է՝ ի՞նչ կը սպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրող, թող գա:

Այս հինգ դար է մեզ կսպանեն
Բռնի՝ կրոնքե մեզ կը հանեն,
Մեր կին, աղջիկներ կը տանեն,
Պատիվ ունեցողը թող գա:

Կռվենք, պրծնենք և վերջանանք,
Կամ զենքերով կյանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:

Հեղինակ՝ Գուսան Ֆարհատ
Վոկալ՝ Սիրարփի Խոջաբաղյան
Թմբուկ՝ Արտակ Խոջաբաղյան
Մշակումը՝ Լեռանէ Խումբ