Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Դանիել Վարուժան. Հարկիք

Մարտիրոս Սարյան. «Իմ Հայրենիքը»

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով,
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
Գարունի առտվան օդեն են գինով. -
Կնային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:
Ձմեռը զանոնք խարով սնուցի. -
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
Իրենց սանտրված պոչը թավարծի
Կլիզե իրենց կողերն` օձի պես:
Կսիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,
Ե´վ ճոճքը իրենց, և՛ պոչյունն հզոր
Հորիզոններե՜ն, երբ կերթան անվերջ
Եղջյուրնին մխած Արշալույսին մեջ: