Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Գեղազնիկ Միքայելյան․ Կենսագրություն

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին Լեռնարոտ գյուղում (Աշտարակի շրջան, Արագածոտնի մարզ):

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ:

Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին:

Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում։ ՀՀ ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու՝ 20.09.1996թ.:

Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Տեսանյութը՝ Nakhshkaryan.blogspot.com