Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Վահագն Դավթյան․ «Դու ես շրջում Աստվածամայր»

Օրհնյա՜լ լինես, կրկին, օրհնյալդ ի կանայս,
Օրհնյալ լինես կրկին , դու՝ գեղեցիկդ սյավ,
Ես գիտեի, որ դու ցավն իմ կհասկանաս
Քանզի քո աչքերով որդուդ խաչը տեսար:
ԵՎ չգիտեմ, օրհնյալ,
Գիտե՞ս, արդյոք, որ քո խաչյալ որդուն
Համայն տիեզերքում առաջինը հայն է կոչել ԱՍՏՎԱԾ,
Առաջինը մենք ենք մեր սիրտն արել տաճար ու տուն,
Որ նա ապրի այնտեղ հավերժորեն պաշտված:
Քարից վանք ենք կերտել,
Որ լուսեղին՝ լուսո մեր պարտքը տանք,
Նրա խաչը որպես խղճի ջահ ենք վառել մենք կապույտում
Քանզի նրա նման արդարություն ենք մենք ու խղճմտանք,
Նրա նման խոնարհ, նրա նման տրտում...
Աստվածորե՜ն տրտում...
ՈՒ ես գիտեմ, ՏԵՐԸ այդ տրտմությամբ է մեծ
,,Լույս եղիցին,, ոգել ու տեսել, որ լույսը շատ է բարի...
ԵՎ դրանից հետո այս աշխարհում բացվող արշալույսներն ամեն,
Արձագանքներն են այդ երկու բառի...
Օ՜, տրտմություն Աստծո...
Այդ տրտմության լույսով մահն ենք վանել հավետ,
Այդ տրտմությամբ ենք մենք մագաղաթի արտում ակոս շարել
ԵՎ ամենից վսեմ զրույցն Աստծո հետ,
Հավատա՛ ինձ, մենք ենք այս աշխարհում արել...

Հատված «Դու ես շրջում Աստվածամայր» պոեմից։