Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Նա Իր Խա­չով կա­մուրջ գցեց

Այդ լույսն էր ճշ­մա­րիտ լույ­սը, որ լու­սա­վո­րում է ա­մեն մար­դու, որ գա­լու է աշ­խարհ: Նա աշ­խար­հի մեջ էր, և աշ­խար­հը նրա­նով ե­ղավ, սա­կայն աշ­խար­հը նրան չճա­նա­չեց: Յու­րա­յին­նե­րի մոտ ե­կավ, բայց յու­րա­յին­նե­րը նրան չըն­դու­նե­ցին:
Իսկ ով­քեր նրան ըն­դու­նե­ցին, նրանց իշ­խա­նու­թյուն տվեց լի­նե­լու Աստ­ծու որ­դի­ներ, նրանց, ո­րոնք իր ան­վա­նը կհա­վա­տան (Հովհ. 1; 9-12)։

«Տե­սեք` ինչ­պի­սի սեր շնոր­հեց մեզ Հայ­րը, որ­պես­զի մենք կոչ­վենք Աստ­ծո որ­դի­ներ. աշ­խար­հը մեզ չի ճա­նա­չում նրա հա­մար, որ նրան էլ չճա­նա­չեց» (Ա Հովհ. 3;1):

Իր միտ­քը ընդ­հան­րա­կան իր ա­ռա­ջին թղ­թում շա­րու­նա­կում է Հով­հան­նես աստ­վա­ծա­բան ա­ռա­քյա­լը: Նրա խոս­քում պետք է կարևո­րել գլ­խա­վո­րա­բար եր­կու ար­տա­հայ­տու­թյուն. «յու­րա­յին­ներ» և «Աստ­ծո որ­դի­ներ»: Այս եր­կու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մեջ ա­ռա­քյա­լը խտաց­նում է Աստ­ծո մարմ­նա­ցյալ Խոս­քի ա­ռա­քե­լու­թյան ողջ ի­մաստն ու նպա­տա­կը:

Հի­սուս ուղ­ղա­կի փաստն է այն ճշ­մար­տու­թյան, որ կար­դում ենք Սուրբ Գր­քի ա­ռա­ջին է­ջե­րում. «Եվ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց իր պատ­կե­րով և նմա­նու­թյամբ»: Նա ե­կավ յու­րա­յին­նե­րի մոտ, ոչ թե պար­զա­պես իր ա­րա­րած­նե­րի մոտ, այլ նրանց մոտ, ով­քեր ճա­նա­չում էին ի­րեն, և ե­թե ան­գամ կորց­րել էին ի­րենց հո­գու աստ­վա­ծա­կեր­պու­թյու­նը, ա­պա գո­նե չէին մո­ռա­նում դրա եր­բեմ­նի գո­յու­թյան մա­սին: Հի­սուս` Աստ­ծո Որ­դին, դար­ձավ մար­դու Որ­դի` յու­րա­յին, մե­կը մե­զա­նից, որ­պես­զի մեզ, որ կըն­դու­նենք Նրան որ­պես յու­րա­յին, դարձ­նի Աստ­ծո որ­դի­ներ: Բայց մարդ­կա­յին կյան­քի ող­բեր­գու­թյու­նը նրա­նում է, որ ա­մեն ոք Հի­սու­սին որ­պես յու­րա­յին չի ըն­դու­նում և բնավ չի կարևո­րում այն պա­տի­վը, որ Աստ­ված մեզ տվեց Հի­սու­սով: Մար­դը որ­պես այդ­պի­սին ի­րեն կա­րող է գտ­նել միայն Հի­սու­սի մեջ, իր կյան­քը կա­րող է ի­մաս­տա­վոր­ված հա­մա­րել միայն Աստ­ծուն իր սր­տում ըն­դու­նե­լուց հե­տո: Իսկ ո՞վ է Հի­սուս. Նա աշ­խար­հի Լույսն է, ար­դա­րու­թյան Ա­րե­գա­կը, որ լու­սա­վո­րում է Աստ­ծո ար­դա­րու­թյու­նը փնտ­րող­նե­րի ճա­նա­պար­հը և կու­րաց­նում է «տես­նող­նե­րի աչ­քե­րը»: Հի­սուս ե­կավ, Նա հաղ­թա­հա­րեց այն ան­դուն­դը, որ գո­յա­ցել էր Աստ­ծո և մար­դու միջև, և շա­րու­նակ խո­րա­նում էր: Նա Իր Խա­չով կա­մուրջ գցեց այդ ան­դուն­դի վրա, ո­րով դե­պի ի­րեն է կան­չում իր յու­րա­յին­նե­րին` մարդ­կանց, ու սպա­սում, թե երբ ար­դյոք մար­դը կըն­դու­նի Իր հրա­վե­րը: Երբ մար­դու մեջ իր մեղ­քե­րի ան­դուն­դի հան­դեպ վա­խը կս­տո­րա­դաս­վի Խա­չի փրկ­չա­կան զո­րու­թյան հան­դեպ հա­վա­տին ու վս­տա­հու­թյա­նը, այդ­ժամ մար­դը հա­մար­ձա­կու­թյուն կու­նե­նա անց­նելու կամր­ջի հա­կա­ռակ կող­մը: Հի­սուս ա­սում է. «Ես եմ Սկիզ­բը և վախ­ճա­նը»: Աշ­խար­հը Նրա­նով ե­ղավ, ու թեև Նրան չճա­նա­չեց ան­գամ մարդ­կա­յին կեր­պա­րան­քի մեջ, ա­մեն դեպ­քում, Նրա­նով է հաս­տատ մնում:
Կամր­ջի հա­կա­ռակ կող­մում Նա սպա­սում է մեզ:

Հի­սուս իր յու­րա­յին­նե­րին` մարդ­կանց, ցան­կա­նում է պատ­վել Աստ­ծո որ­դի­ներ լի­նե­լու իշ­խա­նու­թյամբ, Նա մար­դուն ա­ռա­ջար­կում է այն, ինչ նա չի կա­րող այլ տե­ղից կամ այլ կերպ ստա­նալ: Բայց նա այդ իշ­խա­նու­թյու­նը տա­լիս է իր հան­դեպ հա­վա­տի փո­խա­րեն, այդ իշ­խա­նու­թյու­նը կա­րող են բա­նեց­նել միայն սուրբ սիրտ ու­նե­ցող և Աստ­ծուն այն­տեղ ըն­դու­նած հո­գի­նե­րը, և շատ բնա­կան է, որ Աստ­ծուն ի­րենց հա­կա­ռա­կորդ հռ­չա­կող­նե­րը և մեր­ժող­նե­րը զուրկ և ան­մասն լի­նեն Նրա սր­բու­թյու­նից և հա­վի­տե­նա­կան ներ­կա­յու­թյու­նից, Նրան Հայր կո­չե­լու ի­րա­վուն­քից և Նրա Որ­դին լի­նե­լու իշ­խա­նու­թյու­նից:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am