Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Քրիստոս Փառաց

Քրիստոս փառաց թագաւոր, այսօր եկեալ յընծայումն, կատարելով նա զօրէնս, քառասնօրեայ գալըստեամբն:
Զոր մարգարէն Եսայի, յառաջագոյն գուշակեաց, յԵրուսաղէմ քաղաքի, Սիմէոնի ծերունւոյն:
Աստուածային հրամանաւն, կայր ծերացեալ ի տաճարն, ոչ տեսանէր նա ըզմահ, մինչև տեսցէ նա զօծեալն:
Բարբառ եղև գալըստեան և ահագին որոտման, տաճարապետըն Քրիստոս, որ յընծայումն էր եկեալ:
Ի գիրկս առեալ ծերունւոյն զԱստուածորդին և ասէր.
մեծ աւետիք են այսօր նահապետաց ամենից,
մեծ աւետիք են այսօր մարգարէից ամենից,
մեծ աւետիք են այսօր առաքելոց ամենից,
մեծ աւետիք են այսօր հայրապետաց ամենից,
մեծ աւետիք են այսօր մարտիրոսաց ամենից,
մեծ աւետիք են այսօր ճգնաւորաց ամենից,
մեծ աւետիք են այսօր վարդապետաց ամենից,
մեծ աւետիք են այսօր քահանայից ամենից,
մեծ աւետիք են այսօր սարկաւագաց ամենից,
մեծ աւետիք են այսօր ժողովրդոց ամենից,
այլ մեծագոյն աւետիք քրիստոնէից համայնից:

Տեառնընդառաջի տաղ:

Կատարում Վարուժն Մարգարյանի։