Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին» (Եսայի 65:8)

1921-1926 թվականներին Իսահակյանն ընտանիքով ապրել է Վենետիկում

1921-1926 թվականներին Իսահակյանն ընտանիքով ապրել է Վենետիկում: Այս տարիները շատ հետաքրքիր էին թե′ ստեղծագործական, թե′ անձնական շփումների և ծանոթությունների առումով: Կյանքի վենետիկյան շրջանում Իսահակյանն ապրում էր ժամանակի բերած տխուր և ուրախ լուրերով ու հանդիպումներով: Այստեղ է, որ տեղեկանում է սիրելի ընկերոջ` Հովհ. Թումանյանի մահվան մասին, Վենետիկում է լսել նաև Ալեքսանդր Մյասնիկյանի մահվան գույժը: Այստեղ է հանդիպում և մտերմանում Սարյանի, Չարենցի և Սպենդիարյանի հետ: 

Այդ տարիների մասին ահա թե ինչ է գրել բանաստեղծի որդին` Վիգեն Իսահակյանը:

«Հայրս սիրեց փոքրիկ պարտեզով մեր տունը, որը ժամանակին պատկանելիս է եղել մի բավական հեղինակավոր քանդակագործի` պարոն դե Մարքիին: Այս տանը մենք ապրեցինք վեց տարի: Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր…Սենյակում էր հորս գրասեղանը և մի թախտ: Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր` Ապլայի պատկերը: Այստեղ հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»: Այս սեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը» նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը:
Հրատարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու`«Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»:

Աղբյուր՝ Ավետիք Իսահակյան ֆեյսբուկյան էջ: