Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Սոս Սարգսյան․ «․․․Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը․․․»

Արատավոր ենք մենք Գիտենք խղճի հետ գործարքներ անել։ Անկիրթ՝ սակայն ուսուցանել գիտենք։ Անձեռնհաս՝ բայց ղեկավար։ Վերևին՝ քծնել, ներքևին՝ ստորացնել։ Ձեռքը մեր կաշառք տալու-առնելու է սովոր, մեր աչքը՝ գողության, մենք սուտ արտադրող ենք ու լեզուն մեր՝ անամոթ։ Մեջքը մեր՝ անբանության սովոր։ Ստրկացնել հոգիներ և արբենալ իշանությունից անսահմանափակ։ Տիրել՝ ինչ շարժվում է, ինչ անշարժ է, ինչ ծնվել է, ինչ ծնվելու է: Մարդու կյանքն արժեք չունի մեզ համար, հոգին՝ առավել։ Հանուն գաղափարի զոհաբերել գիտենք և զոհերին չհաշվել։ Մեր ճանապարհից շնորհալիներին հեռացնելու վարպետ ենք, դիակների վրայով բարձրանալու՝ սովոր։ Մարդ չես եթե մեր ոհմակից չես և արժեք չունես: Մենք ձև ենք և ոչ բովանդակություն։ Մենք խոսք ենք և ոչ թե գործ։ Ժողովրդին ակմբել գիտենք ու դարձնել ամբոխ։ Տերերից վախենում ենք, հիստերիկ ցավագարությամբ ծափահարում։ Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը: Այն՝ ինչ տեսել ենք, այն՝ ինչ սովորել ենք․․․