Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Զգեստավորիր մեզ արդարության զենքերով

Տե՛ր Աստված մեր, զգեստավորի՛ր մեզ արդարության զենքերով` զորավոր և հաղթող լինելու սատանայական պատերազմների դեմ. և նրա բոլոր հրեղեն նետերը հանգցնելով` ապահով լինենք դևերի խավարային ընթացից, կեսօրվա դիվային գայթակղությունից: Եվ վայելչաբար զգաստանալով այս օրվա ընթացքում` առաքինաբար մնանք մեր անձերի փրկության համար` ի պատիվ և ի փառս Ամենասուրբ Երրորդությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Աղբյուր՝ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ