Այսպէս է ասում Տէրը. «Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով» (Տիմոթեոս 2:22)

Յուրի Պետրոսյան. Կենսագրություն

Յուրի Գուրգենի Պետրոսյան (հունիսի 20, 1941), քանդակագործ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2012): Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2019):

Կենսագրություն

1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։

1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Յուրի Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում, Փարիզում, Մոսկվայում և Ռիգայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյաներկրների արվեստի թանգարաններում։

Ստեղծագործական ուղի

Ստեղծել է դիմաքանդակներ («Պոետն ու մուսան», 1982, «Արքան», 1995, «Իշխանուհին», 1995), մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևեր, գրաֆիկական թերթեր։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով։ 1965 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1977 թվականին Պրահայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (կրաքարային տուֆից նրա «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրահայում)։ 1979 թվականին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը (1999 թվականին կոմպոզիտորի արձանը տեղադրվել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի առջև)։ 2005 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը (բարերար Սենիկ Գևորգյան հովանավորությամբ)։

Ստեղծագործություններ

Կենաց ծառ, կրաքարային տուֆ, 1977 թ. (տեղադրված է Պրահայում)
Տղամարդու դիմաքանդակ, հրակավ, 1979
Եղբորս հիշատակին, հրակավ, 1983
Գովք հողին, հրակավ, 1983
Ողբ, հրակավ, 1983
Ճիչ, 1983
Ռեքվիեմ, 1984
1915 թիվ, հրակավ, 1985
Հարդարանք, 1994
Կյանքի անիվ, 1994
Մուսա, 1995
Իշխանուհի, 1995
Նկարիչը, 1996
Արամ Խաչատրյան, բրոնզ, գրանիտ, 1999 թ., ճարտարապետ Ռ.Մարտիրոսյան (տեղադրված է Երևանում)
Զարթոնք հուշարձան (Երևան), 2004
Հովհաննես Այվազովսկի, բրոնզ, գրանիտ, 2005 թ. (տեղադրված է Երևանում)
Մխիթար Հերացի, բրոնզ (տեղադրված է Երևանում)
Տղամարդու դիմաքանդակ, 2011
Երաժշտություն, 2011

Ցուցահանդեսներ

Անհատական

1982, 2012 Երևան
1988, Մոսկվա
1989, Ռիգա
1993, Փարիզ

Պարգևներ և կոչումներ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)։

Մեջբերումներ Յուրի Պետրոսյանի մասին

«Յուրի Պետրոսյանի տարբեր ժամանակներում ստեղծած մոնումենտալ քանդակները, խստագույնս պահպանելով իր ոճաձևային հատկանիշնրը, երբեք չեն տրվել կոնյուկտուրային, այլ ամեն գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին, հուզաարտահայտչական մղումներին, հարազատ մնացյալ իր գեղագիտական դավանանքին»: - Պողոս Հայթայան (Արվեստաբան)

«Հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։ Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ»։ - Լևոն Լաճիկյան (Արվեստաբան)

Արամ Խաչատրյանի հուշարձանը Երևանում

Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Երևանում

Մխիթար Հերացու կիսանդրին Երևանում

Զարթոնք հուշարձան (Երևան)