Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Մետրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի

Տե՛ր, Դու հավատում ես մեզ, չնայած որ ամեն ինչ գիտես մեր մասին, իսկ ես չեմ կարողանում հավատալ եղբորս, քրոջս, մերձավորիս. ես մակերեսորեն, միայն արտաքինից եմ տեսնում նրանց: Գիտեմ, Տե՛ր, որ Դու հավատում ես նրանց, և օտար եմ մնում քո հավատին, Քո աննկուն հույսին, Քո սիրուն, Տե՛ր ներիր...

Տե՛ր, Դու մեզնից յուրաքանչյուրի մեջ դրել ես մխիթարության խոսք, ճշմարտության խոսք, հավատի խոսք և սիրո խոսք, բայց մենք չունենք այդ խոսքերը, ես չունեմ այդ խոսքերը...իմ խոսքերը, եթե դրանք կան էլ, բովանդակությունից զուրկ են՝ դրանք դատարկ են, Տե՛ր, ինչպես զրնգացող պղինձը...

Տե՛ր, մերձավորիս դեմ ամեն ժամ մեղանչում եմ՝ և խաբեությամբ, և՛ կեղծավորությամբ, և՛ սառնությամբ, և՛ մոռացկոտությամբ, և անսրտությամբ... մեղանչում եմ և՛ նյութապես, և՛ հոգեպես՝ ամեն ինչով, Տե՛ր: Եվ Քեզ զրկում եմ նրանից, ում համար կյանքդ ես տվել. կոծանվող մեղավորին, կորած ոչխարին չեմ փնտրում, Տե՛ր, իսկ երբ նա գալիս է՝ մերժում եմ, դատում ու դատապարտում...

Աղբուր՝ ԴԵՊԻ ԼՈՒՅՍՔ