Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Վեհափառ Հայրապետի մտածումներից

Կայ մէ՛կ հայ ժողովուրդ, կայ մէ՛կ Հայ Հայրենիք,
կայ մէ՛կ ճակատագիր, հետևաբար՝ կայ մէ՛կ
կամեցողություն եւ գործելու մէ՛կ ուղղություն: 

* * *

Մեծ են բոլոր նրանք, ովքեր իրենց ցեղի կարողություններն ու առավելությունները կխտացնեն իրենց մեջ:

* * *

Երբ մի ժողովուրդ կանգնած է մնում անցյալի ժառանգության վրա առանց ներկա լիությամբ ու ստեղծագործորեն ապրելու, առանց նոր խոսք ասելու, առանց նոր արժեքներ ստեղծելու նոր ժամանակների տարազով, այդ ժողովրդի առաջ փակվում են դեպի ապագա տանող դռները.. (10 փետրվար, 1983թ.)

* * *

 

«Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն՝ ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ..»

Վեհափառ Հայրապետի մտածումներից, 1959թ

ՎԱԶԳԵՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց