Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Ավետիք Իսահակյան․ Ընկեր. միշտ հառաջ

Ընկե՛ր. միշտ հառա՛ջ,
Մի՛ հուսահատվիր
Փոթորկի դիմաց,
Ծով-անապատում.
Անհաղթ հավատով
Կռվի՛ր ու տանջվի՛ր,-
Թո՛ղ հոգիդ հանգչի
Կատաղի կռվում...
- Ընկե՛ր, միշտ հառա՛ջ,
Մի՛ հուսահատվիր.
Շողում է հույսը
Վառ հորիզոնում...

21.VII.1893թ.
Սև ծովի ափին