Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Շահեն Թաթիկյան․ Կենսագրություն

Շահեն Ստեփանի Թաթիկյան (հոկտեմբերի 1, 1924, Թիֆլիս, ԽՍՀՄ - մարտի 19, 1992, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, սցենարիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985): ԽՄԿԿ անդամ 1962 թվականից:

Կենսագրություն

Շահեն Թաթիկյանը ծնվել է 1924 թվականին, Թիֆլիսում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942 թվականին մեկնել է բանակ, 1944 թվականին ծանր վիրավորվել։ Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից։ 1945 թվականին շարունակել է ուսումը համալսարանում և 1947 թվականին ավարտել այն։ Աշխատել է վաղ պատանեկությունից, եղել է խառատ, գրաշար, սրբագրիչ, եղել է որպես խմբագիր ռադիոյում, հրատարակչությունում, գրական աշխատանք է կատարել թերթերում։ Տպագրվել սկսել է 1947 թվականին։

1968-1971 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրեն և գլխավոր խմբագիր, 1977-1980 թվականներին՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր։

Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը» վեպը պատկերում Է Հայաստանի 1920-1940-ական թվականների միջև ընկած ժամանակաշրջանը։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են սյուժետային բազմազանությունը, ժամանակի հասարակական խնդիրների քննությունը։

Սցենարներ

«Արշակը»

«Ապրեցեք երկար»

«Ոսկի և հող»

Երկեր

Հաղթանակի օրը, Երևան, 1950:

Մարդիկ, Երևան, 1955, 152 էջ:

Նրա ճանապարհը, գիրք 1, Երևան, 1956:

Նրա ճանապարհը, գիրք 2, Երևան, 1958:

Նրա ճանապարհը, գիրք 3, Երևան, 1962:

Կրակի պարը, Երևան, 1959, 204 էջ:

Կապույտ երկնքի ու կորած բարեկամության մասին (պատմվածքներ), Երևան, 1961, 172 էջ:

Նրա ճանապարհը, հատ. 1, Երևան, 1964:

Նրա ճանապարհը, հատ. 2, Երևան, 1965:

Ինչ գույնի են լինում ճայերը (պատմվածքներ, վիպակներ, վեպ), Երևան, 1969, 524 էջ:

Նվերը, Երևան, 1975:

Վերջին զարդաքանդակը, Երևան, 1976։

Մեկը բազմապատկած միլիոնով (պատմվածքներ, վիպակներ, վեպ), Երևան, 1977, 575 էջ:

Բալենի (վեպ), Երևան, 1980, 312 էջ:

Երիցս խաչվածը, գիրք 1-2, Երևան, 1985:

Երիցս խաչվածը, գիրք 3, Երևան, 1986:

Ընտիր երկեր, հատ. 1, Երևան, 1987:

Ընտիր երկեր, հատ. 2, Երևան, 1987:

Նրա ճանապարհը, գիրք I, Երևան, 1989:

Նրա ճանապարհը, գիրք II, Երևան, 1990:

Նրա ճանապարհը, գիրք III, Երևան, 1989:

Նրա ճանապարհը, գիրք IV, Երևան, 1991: