Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Սուրբ Սարգիս եկեղեցի (Արգավանդ)

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու կառուցման տարեթիվն իմանում ենք հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», իսկ շինարարությունն ավարտվել է 1897թ. օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ: Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի: Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում` գյուղամիջյան ճանապարհների խաչմերուկում: Շինությունն ունի ուղղանկյուն հատակագիծ: Աղոթասրահը երկշարք է, երկուական քառակուսի սյուներով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ավարտվում է կիսաշրջան խորանով, իսկ եզրերինը` թաղակապ ուղղանկյուն ավանդատներով: Երկայնական պատերին կան որմնամույթեր, որոնք պահում են թաղակապ հզոր ծածկը, որը երկլանջ է` կառուցված փայտե հեծաններով: Եկեղեցին ունի երկու մուտք` հյուսիսից և արևմուտքից: Կառուցվել է գորշ տուֆով: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին մշտապես գործել է որպես մատուռ, որտեղ գյուղի հավատացյալ ժողովուրդը մոմ է վառել ու աղոթել: 1997թ. եկեղեցին վերակառուցվել է: Գյուղացիների ջանքերով և միջոցներով կառուցվել է զանգակատունը: Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սուրբ Պատարագ:

 Աղբյուր՝ Qahana.am

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի: