Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Պետրոս Գետադարձ. «Գթա՛, Տէր»

Գթա, Տէր, ի հոգիս մեր ննջեցելոցն
Եւ յիշեա ողորմութեամբ.
Քանզի գինք սուրբ արեան քո են,
Ի յորժամ հրաշալի ձայնիւ
Փողոյն յառնեն մեռեալքն,
Եւ կան առաջի ահաւոր քո բեմին:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:
Զլուսաւորեալքս ծննդեամբ սուրբ աւազանին
Մի բարկութեամբ խրատեր
Եւ մի սրտմտութեամբդ քո յանդիմաներ,
Ի յորժամ հրաշալի ձայնիւ
Փողոյն յառնեն մեռեալքն,
Եւ կան առաջի ահաւոր քո բեմին: