Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո Տէր Աստծոյ ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Կենսագրություն

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թ. փետրվար 12-ին Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կրովականի մանկավարժական ուսումնարանում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: 1955-58 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում: 1958-62 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.: ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։ Մահացել է 2002 թ.-ի դեկտեմբերի 18-ին Երևանում:

Կրթությունը

Կիրովականի մանկավարժական ինստիտուտ
1958-1962 - Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ։
1966-1967 - Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր։
1965-1967 - Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ

Մրցանակները

1967 - "Дружба народов" ամսագրի մրցանակ
1984 - Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակ
1996 - ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ

Ժողովածուներ

1967 - «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)
Արջը
Բեռնաձիեր
Թախիծ
Մենք ենք մեր սարերը
Միամիտ պատմություն
Շները
1978 - «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)
Աշնան արև
Գոմեշը
Խումհար
Ծառերը
Մեծամոր
Մեսրոպ
Սկիզբը
1978 - «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»)
Բաց երկնքի տակ հին լեռներ
Իմ գայլը
Կանաչ դաշտը
Հացը
Մեր վազքը
Պատիժը
1983 - «Տերը» (Երևան, «Սովետական գրող»)
Այս կանաչ կարմիր աշխարհը
Աշնան արև
Չեզոք գոտի (պիես)
Ջաղացը
Տերը

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ

Մեծամոր
Սպիտակ թղթի առջև
Ես ես եմ

Կինոսցենարներն ու պիեսները

1969 - Մենք ենք մեր սարերը
1969 - Աղքատի պատիվը
1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով
1977 - Աշնան արև
1977 - Օգոստոս
1979 - Արամայիս Երզնկյան
1983 - Չեզոք գոտի (պիես)
1984 - Տերը
1992 - Ազգային բանակ (տեքստի հեղինակ)

Աղբյուր՝ Gisher.org

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի