Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Հրաչյա Աճառյանի հուշերից

Հատված

Մաքրասեր Կոմիտասը ճանճի թշնամի էր: Բացի սենյակին պատուհաններեն, դուռն ալ մառլյալով փակած էր: Կարժեր տեսնել զինքը, երբ հանկարծակի կատակալի բառերով կհարձակվեր դռնեն ներս մտնողին վրա, պոռալով. «շուտ, շուտ ներս մտիր», և եթե այդ միջոցին ճանճ մըն ալ ներս մտներ, ան չէր հանգստանար, մինչև որ դուրս չհաներ զայն: Վռնդված ճանճը անիծելով կըսեր. «Ի՞նչ, նորեն նոտաներուս վրա սրբագրի՞չ եկար...»:
Կոմիտաս ոխերիմ թշնամին էր ճանճերուն: Անգամ մը, երբ մեր սենյակին մեկ ճանճը սատկցնելու համար՝ ապակին կոտրեց, իր սրամիտ խոսքով արդարացուց ինքզինքը՝ ըսելով. «Այս ճանճը իր միկրոպով կարող էր մեր երկունքին գլուխը ուտել...»:

Աղբյուր՝ Komitas Museum-Institute ֆեյսբուկյան էջ։