Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Ժակ Հակոբյան (բանաստեղծ). Կենսագրություն

Ժակ Ստեփանի Հակոբյան (օգոստոսի 1, 1917, Երուսաղեմ - նոյեմբերի 2, 2019), հայ բանաստեղծ։

Կենսագրություն

Ժակ Հակոբյանը ծնվել է 1917 թվականին Իսրայելում։ 1922-1924 թվականներին հաճախել է Բյուզանդ-Ալիս Վարժապետյան հաստատություն, 1924-1929 թվականներին սովորել է Գալուստեան ազգային վարժարանում, 1929-1934 թվականներին՝ Պերպերյան քոլեջում: 1942 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ քիմիագետ-դեղագործի մասնագիտությամբ։ 1968 թվականից հաստատվել է Փասադենայում (Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ)։

Ստեղծագործություններ

Հակոբյանի ստեղծագործության հիմնական թեման հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։ 1950-ական թթ. լույս է ընծայել կրոնական, աստվածապաշտանական բնույթի երկերի ժողովածուներ։

Տպագրվել են Հակոբյանի հետևյալ ժողովածուները՝

«Գաղտնի ճամբան» (1938)
«Մեղրալուսին» (1943)
«Մարդ մը մեռավ» (1947, Վահան Թեքեյանի հիշատակին)
«Մեսրոպաշունչ» (1947)
«Ոսկեդափնի» (1957)
«Մասիսածին» (1963)
«Հայատրոփ» (1970, չափածո վեպ)
«Ուլունքաշար» (1983)